FAIL (the browser should render some flash content, not this).
ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Տարածք - Ազատության պող. 1/18, Արաբկիր
Նորակառույց բնակարան - Ազատության պող., Արաբկիր
ՇՏԱՊ ՎԱՃԱՌՔ
Տարածք - Ջրվեժ
Սեփական տուն - Բագրևանդ
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Տարածք - Լենինգրադյան փ., Աջափնյակ
Սեփական տուն - Թաիրով 10/12, Մեծ Կենտրոն
Նորակառույց բնակարան - Հյուսիսային պող., Փոքր Կենտրոն
Գնահատում

Մեր կողմից տրամադրվող ծառայություններից լուրջ արդյունքներ է ապահովում անշարժ գույքի, գործակալությունների, բիզնեսի, արտադրական և այլ տեսակների` սարքավորումների, ավտոմեքենաների, ոչ նյութական ակտիվների, արժեթղթերի, ինտելեկտուալ սեփականության շուկայական գնահատումը: Անշարժ գույքի գնահատումը հարկավոր է հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ, վնասի չափի որոշման և ապահովագրական  փոխհատուցման, կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման, հաշվապահական հաշվառման մեջ հիմնական միջոցների փոփոխման, ինչպես նաև պետական սեփականության գնման դեպքերում:


Գնահատման կարևորագույն նպատակներն են`


  • Բիզնես պլանների մշակում
  • Կազմակերպության ղեկավարման էֆեկտիվության բարձրացում
  • Կազմակերպությունների արժեթղթերի, փայաբաժինների արժեքի որոշում` դրանց հետ տարբեր գործարքներ կատարելու համար
  • Ընկերության կապիտալի արժեթղթերի, փայաբաժինների արժեքի որոշում
  • Ընկերության վարկունակության և գրավի չափի որոշում` վարկավորման ժամանակ
  • Ներդրումային ծրագրերի հիմնում
  • Կազմակերպության հարկում և հարկավորման բազայի որոշում
  • Ակցիաների ամբողջական և մասնակի գնում
  • Ապահովագրական գործարքների կատարման ժամանակ գույքի  շուկայական արժեքի որոշում
  • Ընկերության կառուցվածքի փոփոխում, այսինքն լիկվիդացիա, միավորում և այլն
  • Կազմակերպության շուկայական գնի որոշում
  • Արժեթղթերի թողարկում (էմիսիա)
  • Դատարանի որոշումների բողոքարկում սեփականության առգրավման վերաբերյալ
  • Հիմնադիրների նյութական ներդրումների ներառումը կանոնադրական կապիտալ

Գնահատման հաշվետվությունը կօգնի Ձեզ`


  • Փոխանցել սեփականությունը վստահելի կառավարման, տալ վարձով կամ սեփականաշնորհել այն
  • Կատարել լիզինգի կամ առք ու վաճառքի գործարք
  • Ապահովագրել սեփականությունը տարբեր ապահովագրական դեպքերից
  • Ստանալ անհրաժեշտ վարկավորում համապատասխան գրավի դիմաց, ներգրավել հավելյան ներդրումներ
  • Ձեռնարկության կապիտալի մեջ մտցնել մասնաբաժին գնահատված սեփականություն տեսքով
  • Հստակ գնահատել վնասը ճանապարհա-տրանսպոտային պատահարից, հեղեղից կամ հրդեհից հետո
  • Կատարել սեփականության բաժանում և լուծել այլ վիճելի հարցեր

Գնահատման ոլորտի մեր էքսպերտները տրամադրում են գնահատումների հետ կապված բոլոր ծառայությունները: Մենք կատարում ենք նաև բիզնեսի, ակցիաների, պարտատոմսերի, արժեթղթերի, հողային տարածքների և անշարժ գույքի գնահատում:

Որոշ միջազգային ստանդարտների կիրառումը պահանջում է գնահատման աշխատանքների անցկացում: Մենք առաջարկում ենք գնահատման ծառայություններ ՀՀ գրեթե ողջ տարածքով:

Գնահատման ոլորտի մեր էքսպերտները տրամադրում են գնահատումների հետ կապված բոլոր ծառայությունները: Մենք կատարում ենք նաև բիզնեսի, ակցիաների, պարտատոմսերի և այլ արժեթղթերի, հողատարածքների և անշարժ գույքի գնահատում (բնակելի և արտադրական), արտադրական մեքենաների, սարքավորումների և ավտոմեքենաների, ոչ նյութական ակտիվների և մտավոր սեփականության, գնահատում ենք երկարաժամկետ պարտավորությունները, ներդրումային ծրագրերը, կորստի գումարը և վերագնահատում ենք հիմնական միջոցները:

Նաև մեր մասնագետները գնահատում են այլ քաղաքացիական իրավունքներ, որոնք հնարավորություն ունեն մասնակցել քազաքացիական  շարջանառության մեջ: Որոշ միջազգային ստանդարտների կիրառումը պահանջում է գնահատման աշխատանքների անցկացում: Մենք առաջարկում ենք գնահատման ծառայություններ ՀՀ գրեթե ողջ տարածքով: