Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ հաճախականությամբ են կազմվում, ընդունվում և փոփոխվում ՀՀ օրենքները, առավել ևս ՀՀ հարկային օրենքները: Այսօր արդեն գրեթե անհնար է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ միջին և փոքր բիզնես առանց գրագետ և ճշգրիտ հաշվապահական հաշվառման վարման:

Ցանկացած կազմակերպություն, անկախ գործունեության ոլորտից, պետք է վարի թե՛ ֆինանսական, թե՛ հարկային հաշվառում:



