FAIL (the browser should render some flash content, not this).
ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Տարածք - Ազատության պող. 1/18, Արաբկիր
Նորակառույց բնակարան - Ազատության պող., Արաբկիր
ՇՏԱՊ ՎԱՃԱՌՔ
Սեփական տուն - Բագրևանդ
Տարածք - Ջրվեժ
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Տարածք - Լենինգրադյան փ., Աջափնյակ
Սեփական տուն - Թաիրով 10/12, Մեծ Կենտրոն
Նորակառույց բնակարան - Հյուսիսային պող., Փոքր Կենտրոն
Ճարտարապետություն և Շինարարություն

Ճարտարապետական նախագծում

Ճարտարապետական նախագծումը մեր ընկերության ամենաերիտասարդ և ամենաակտիվ զարգացող ճյուղերից է: Երիտասարդ և ստեղծագործ թիմը` կազմված ճարտարապետ-մասնագետներից, դիզայներներից, ինժեներ-նախագծողներից, հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին իրագործել  տան հետ կապված իրենց բոլոր պատկերացումները կամ որևէ տարածք իդեալապես հարմարեցնել գրասենյակի:

Մեր գործում մեր հիմնական սկզբունքներն են ֆունկցիոնալությունը, հարմարավետությունը, դիզայներական լուծումների մաքսիմալ օգտակարությունը և ճարտարապետական ձևերի էսթետիկությունը: Մեր ընկերության անվիճելի առավելությունն է ավագ սերնդի փորձառության, կոնսերվատիզմի և երիտասարդների նոր ու էքսպերիմենտալ գաղափարների սինթեզը: Թիմային աշխատանքի արդյունքում ընտրված որոշումները իրենց մեջ ներառում են ինչպես դարերից եկած ավանդական մասնիկներ, այնպես էլ ճարտարապետական վերջին նորամուծություններ:

Լինելով համեմատաբար նոր այս ոլորտում` մեր ընկերության ճարտարապետական բաժինն իրականացրել է տասնյակ շենքերի և կոմպլեքսների նախագծեր, որոնցից մի քանիսն արդեն գտնվում են ավարտման փուլում: Նախագծի պատրաստման փուլում մեր մասնագետներն անընդհատ գտնվում են անմիջական կապի մեջ պատվիրատուի հետ, անկախ նրանից նախագծվում է բնակարանային ինտերիեր, թե բազմահարկ շենք` փորձելով հնարավորինս ճիշտ վերարտադրել պատվիրատուի սկզբնական պատկերացումները նախագծի վերաբերյալ:



Կարևոր է նաև այն, որ գործի ընթացքում մենք մեր հաճախորդներին տեղեկացնում ենք շուկայի բոլոր տեխնոլոգիական նորամուծությունների մասին` հնարավորություն տալով նրանց խնայել բավական ժամանակ և միջոցներ:

Ճարտարապետական և դիզայներական նախագծման ոլորտում "ԷՍԿո-Կոնցեռն"-ը իրականացնում է հետևյալ ծառայությունները`

  • Բնակելի, հասարակական շենքերի և շինությունների ճարտարապետական, դիզայներական և ինժեներական կոմունիկացիաների  նախագծում
  • Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրիվ փաթեթի պատրաստում
  • Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում համապատասխան ատյաններում
  • Ինտերիերի և էքստերիերի դիզայնի նախագծում
  • Ճարտարապետական և դիզայներական նախագծման խորհրդատվություն
  • Հեղինակային հսկողության իրականացում

 Շինարարություն

Մեր ընկերությունը կապիտալ շինարարության մեջ է ներդնում ոչ միայն սեփական և ներգրավված միջոցներ, այլև ինքնուրույն զբաղվում է կառուցա-մոնտաժային և ուղղման աշխատանքներով: Դրա համար մի քանի տարի առաջ կազմավորվել է շինարարական բաժին: Մեր շինարարների կողմից արդեն կառուցվել են մի քանի նախագծեր, ևս մի քանի օբյեկտներ գտնվում են կառուցման փուլում:

Մեր ինժեներա-տեխնիկական խմբի համաձայնեցված աշխատանքի, ինչպես նաև նյութա-տեխնիկական բազայի շնորհիվ` մենք կարողացել ենք հասցնել շինարարական արտադրության կուլտուրան շատ բարձր մակարդակի` շատ խստապահանջ լինելով մեր կատարած աշխատանքների որակի նկատմամբ: Շինարարության ոլորտում ընկերության կառավարման կարգախոսն է. "Ամեն օբյեկտ կառուցում ենք ինչպես մեր սեփական տունը":

Մեր շինանարները մշտապես հետևում են շուկայում հայտնվող նոր շինարարական տեխնոլոգիաների և նյութերի հայտնվելուն` ներգրավելով դրանք շինարարական աշխատանքների մեջ, ինչը բնականաբար լավ է անդրադառնում շինարարական արտադրության ինքնարժեքի և ժամկետների վրա:

"ԷՍԿո-Կոնցեռն" շինարարական բաժինը իրագործում է`

  • Արտադրա-քաղացիական շինարարության շինարարա-մոնտաժային աշխատանքների ամբողջական ցիկլ
  • Հողային աշխատանքներ
  • Ինժեներական և տեխնիկական կոմունիկացիաների ներքին և արտաքին մոնտաժային աշխատանքներ
  • Ուղղման աշխատանքներ

Հարկավոր է հատուկ նշել մեր հաջողությունների մասին բնական քարերի հետ աշխատելիս (մարմար, բազալտ, գրանիտ, դոլոմիտ, տրավերտին և այլն), հատկապես ավարտման և պաստառապատման գործերում: Այս ոլորտում մեր մասնագետներն ունեցել են գերհաջողություններ, առանց որևէ չափազանցման: Բաց և արդար գործնական մոտեցման շնորհիվ մեր ընկերությունը սերտ հարաբերություններ է հաստատել հայկական շուկայում շինարարական արտադրանքի գլխավոր ներմուծող ընկերությունների հետ, ինչը երաշխավորում է միայն բարձր որակի շինարարական նյութերի օգտագործումը մեր աշխատանքներում` մատչելի գներով:

Բացի դրանից մենք համագործակցում ենք աշխարհում հայտնի շինարարությանը կից ոլորտների (օդափոխություն, տելեկոմունիկացիաներ, ջեռուցում և այլն) սարքավորումների պատրաստման և տեղակայման աշխատանքներով զբաղվող ընկերությունների հետ: