“ԷՍԿո-Կոնցեռն” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թ-ին: Հիմնադրման առաջին իսկ օրերից Ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել անշարժ գույքի շուկայում, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր Ընկերության մասնակցությամբ:
Լինելով առաջատարներից մեկը Հայաստանի անշարժ գույքի շուկայում, Ընկերությունը իր ծառայություններն է առաջարկում հետևյալ ուղղություններով`
1. Անշարժ գույքի առք, վաճառք և վարձակալություն:
2. Անշարժ և շարժական գույքի գնահատում:
3. Անշարժ գույքի աճուրդային վաճառք:
4. ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում:
5. Կապիտալ շինարարություն և վերանորոգման աշխատանքների ամբողջական ցիկլի ապահովում:
6. Շենքերի և շինությունների ճարտարապետական նախագծերի կազմակերպում և հետագա ձևակերպում համապատասխան պետական մարմիններում:
7. Անշարժ գույքի հետ կապված իրավաբանական խորհրդատվություն և գործարքների ձևակերպում:
8. Վարկավորման պարագայում անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստում և բիզնես ծրագրերի մշակում:
Անշարժ գույքի գործակալություն “ԷՍԿո-Կոնցեռն” ՓԲԸ



